«Մոմ ենք ուզում վառել» «Մոմը երեկ վառեիք». Վիճաբանություն՝ փոխգնդապետի եւ ավագանու անդամի միջև

Արագածոտնի թեմի առաջնորդարանի մոտ լարված իրավիճակ էր։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները փորձեցին մտնել առաջնորդարան, սակայն ԱԱԾ աշխատակիցները թույլ չտվեցին։

«Մոմ ենք ուզում վառել»,– ասաց Երևանի ավագանու անդամը, ինչից հետո ԱԱԾ աշխատակիցն արձագանքեց. «Մոմը երեկ վառեիք, մի՛ խոչընդոտեք մեր ծառայությունը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Բերման են ենթարկվել 11 հոգևորականներին, թեմի առաջնորդը ձերբակալված է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով