Յակուտիայում հրդեհի հետևանքով հինգ դասալիք է մահացել

Սախայի (Յակուտիա) Հանրապետության զինվորական կոմիսարիատը հաղորդում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը տեղական ժամանակով ժամը 2.00-ին հրդեհ է գրանցվել Վիլյույսկի նրբանցքում։

Հրդեհը բռնկվել է կալանավայրում, որտեղ պահվում են առանց թույլտվության իրենց ստորաբաժանումները լքած զինվորականները։

Ծխից առաջացած թունավորումից տուժել է 7 մարդ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ 5 մարդ մահացել է, նրանց ինքնությունը պարզվում է:

Զինվորական կոմիսարիատից հայտնում են, որ հրդեհի պատճառները պարզվում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով