Հենանիշ ապրանքանիշերի նավթի գներն ուրբաթ առավոտյան գրեթե անփոփոխ են մնացել:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 1 ցենտով՝ հասնելով 73,27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն էժանացել են 0,32 դոլարով (0,4%)՝ հասնելով 73,26 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 3 ցենտով՝ հասնելով 69,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը ֆյուչերսները նվազել են 0,48 դոլարով (0,7%)՝ հասնելով 69,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

