Նիկոլը պարծեցել է մի լուսանկարով, որն իրականում խայտառակություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է մի տեսանյութ՝ ի ցույց դնելով իր լուսանկարը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ։ Լուսանկարի վրա ամերիկյան նախկին նախագահը մակագրել էր․ «Nicole, you are great»: Փաշինյանը անմիջապես շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իբր իրեն մեծարելու համար։

Սակայն Նիկոլը «մոռացել» է մեկ շատ կարևոր նյուանսի մասին․ նույն լուսանկարից Թրամփը ուղարկել էր նաև Ալիևին և մակագրել՝ «Ilham, you are great leader»:

Ահա այստեղ է թաքնված իրական տարբերությունը։ Ալիևը Թրամփի կողմից ներկայացված է որպես «մեծ առաջնորդ», իսկ Փաշինյանը պարզապես «մեծ»։ Բայց «մեծ» բառի տակ կարելի է հասկանալ ամեն ինչ․ մեծ քծնող, մեծ դավաճան, մեծ խաբեբա։ Մի բան պարզ է՝ առաջնորդ չէ։

Սա ցույց է տալիս մեկ ճշմարտություն․ միջազգային հարթակներում անգամ Փաշինյանին լուրջ չեն ընդունում որպես պետության ղեկավար։ Իսկ ինչպե՞ս կարող են ընդունել, եթե նա բացահայտ ապացուցել է, որ սեփական իշխանության պահպանման համար պատրաստ է զոհաբերել երկիրն ու Արցախը, խորտակել պետականությունը և ծառայել օտարի շահերին։

Թրամփի «մեծ առաջնորդի» մակագրությունը բաժին հասավ Ալիևին։ Իսկ Փաշինյանը ստացավ պարզապես «մեծ եսիմինչի» պիտակ։ Եվ սա խոսում է ոչ միայն Փաշինյանի իրական տեղն ու դերը աշխարհի աչքում, այլև այն խայտառակության մասին, որում Հայաստանը հայտնվել է նրա իշխանության օրոք։

Նիկոլի համար դա գուցե պարծանք է, բայց հայ ժողովրդի համար՝ վիրավորանք ու խայտառակություն: Կարծիքի լրագրող Անի Տերտերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով