Չինաստանը թռչող ավտոմեքենա է ստեղծել, որը կարող է 200 կմ տարածություն հաղթահարել

Չինաստանի GAC Group ընկերություն գործարկել է նոր ապրանքանիշ՝ GOVY՝ ընդլայնելով իր ջանքերը կայուն օդային տրանսպորտի ոլորտում։ Նոր ապրանքանիշը մասնագիտացած է թռչող ավտոմեքենաների և հարակից ապրանքների ստեղծման, արտադրության և աջակցության մեջ: Ավելին, այն պնդում է, որ իր ֆլագմանային թռչող ավտոմեքենան՝ Air Jet-ը, ի վիճակի է թռչել որպես օդային տաքսի մինչև 200 կմ հեռավորության վրա, գրում է Interesting Engiinering-ը։

Սա GAC-ի թռչող ավտոմեքենայի  երկրորդ կոնցեպտն է վերջին երկու տարվա ընթացքում։

AirJet-ը թռչող ավտոմեքենա է՝ կոմպոզիտային թևով և ուղղահայաց թռիչք-վայրէջքի հնարավորությամբ: Այն պատրաստված է ավելի քան 90% ածխածնային մանրաթելից և կշռում է նույն չափի սովորական ավտոմեքենայի թափքի քաշի միայն մեկ երրորդի չափ, ինչը թույլ է տալիս ավելի երկարատև թռիչքներ իրականացնել:

Նոր գյուտը համալրված է GAC-ի ստեղծած բարձր արդյունավետության էլեկտրաշարժիչ համակարգով, որը թույլ է տալիս 250 կմ/ժ առավելագույն արագություն զարգացնել և լիցքավորվում է ընդամենը 30 րոպեում։ AirJet-ն ունի շքեղ սրահ և ինքնավար թռիչքի հնարավորություն:

Ներկայումս AirJet-ի թռիչքի հեռավորությունը 200 կմ է, սակայն GAC-ն ակնկալում է, որ պինդմարմնային մարտկոցները ապագայում այն կհասցնեն 400 կմ-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով