12 մարդ զոհվել է թուրքական Բալըքեսիր նահանգի պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացրել է նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։
«Քարեսի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մեր 12 քաղաքացի, 3 հոգի վիրավորվել է»,- նահանգապետի հայտարարությունը մեջբերել է Sabah թերթը։
«Դիվերսիայի հավանականությունը բացառվել է»,- նշել է Ուստաօղլուն։

