Պանամայում ցուցարարներն այրել են Թրամփի դիմանկարը ջրանցքի մասին նրա խոսքերից հետո

Պանամայում ցուցարարներն այրել են ԱՄՆ դրոշը՝ ի նշան բողոքի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու ցանկության մասին, եթե նրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։ Տեսագրությունը հրապարակվել է ինսթագրամում, շինարարական եւ խառը ոլորտների աշխատողների միասնական ազգային արհմիության կողմից։

«Մենք ցանկանում ենք օգտվել այս առիթից՝ արտահայտելու մեր կտրական մերժումը ԱՄՆ կառավարության՝ ջրանցքը վերահսկելու մտադրությանը: Խնդրում ենք կառավարությանը ավելի վճռական գործել»,- ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Ցույցը նպատակ ուներ անհամաձայնություն հայտնել Պանամայի կառավարության սոցիալական քաղաքականության վերաբերյալ, սակայն մասնակիցներն օգտվել են առիթից՝ դատապարտելու Թրամփի հայտարարությունները։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ցուցարարներն այրում ամերիկյան դրոշը եւ ԱՄՆ նորընտիր նախագահի դիմանկարը։

Կիրակի օրը Թրամփը Truth Social սոցցանցի գրառման մեջ հայտնել է, որ Միացյալ Նահանգները կարող է պահանջել վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, եթե դրա օգտագործման ներկայիս պայմանները չվերանայվեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով