Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Դարչիեւին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու մասին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Ալեքսանդր Նիկիտայի Դարչիեւին նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԱՄՆ մշտական դիտորդ Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան պետությունների կազմակերպությունում»,- նշվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Ամերիկյան կողմը ռուսական կողմին նոտա է փոխանցել ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Դարչիեւին Վաշինգտոնում նոր դեսպան նշանակելու համաձայնությամբ՝ փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ, տեղեկացրել են Սմոլենսկայա հրապարակում։
Դարչիեւը 2005-2010թթ. եղել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական, 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2021թ. հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։
Վաշինգտոնում նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ազատվել է պաշտոնից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2024թ. հոկտեմբերի 10-ի հրամանագրով։
Ինչպես տեղեկացրել է «Ведомости»-ն, Դարչիեւը պատմական գիտությունների թեկնածու է (նա պաշտպանել է ատենախոսություն «Ձախ-ազատական ուժերը ԱՄՆ հասարակական-քաղաքական կյանքում 70–80-ական թթ.» թեմայով), տիրապետում է անգլերենին եւ ֆրանսերենին։ 2019թ. պարգեւատրվել է Բարեկամության, իսկ 2022թ.՝ Պատվո շքանշանով։ Ամուսնացած է, ունի դուստր։

