Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովն այսօր իր քվեարկությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ թույլ տվեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։

Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով