Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու

Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համակարգմամբ վերջին օրերին անցկացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 113 օտարերկրյա քաղաքացու։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։Միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Չինաստանի, Քենիայի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Հորդանանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի և այլ պետությունների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 113 մարդ։Արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով