Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում

Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. միջոցառման շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է պլանավորել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Լավրովը ելույթ կունենա լիագումար նիստում և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Զախարովան նշել է, որ առաջնորդների հանդիպումը կբացվի սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի մեկնարկով։

«Սա Բրազիլիայի նախագահի գլխավոր նախաձեռնությունն է. այդ ժամանակավոր համակարգման մեխանիզմը կոչված է ելք գտնելու պարենային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության խնդրահարույց հարցերից: Ռուսաստանը մտադիր է գագաթնաժողովում հայտարարել դաշինքին միանալու մասին», — հավելել է նա։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով