Քեթրին Կոնոլին հաղթել է Իռլանդիայի նախագահական ընտրություններում

Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։ Այս մասին հայտնում են իռլանդական լրատվամիջոցները։

Նրա հիմնական մրցակից Հիզեր Համֆրիսը շնորհավորել է նորընտիր նախագահին։

«Քեթրինը կդառնա բոլորիս նախագահը։ Նա կլինի իմ նախագահը։ Ես նրան լավագույնն եմ մաղթում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- նշել է Համֆրիսը։

68-ամյա Քեթրին Կոնոլին Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով