Վաշինգտոնը կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջոցով։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Մենք գիտենք, որ Լուկաշենկոն հաճախ է զրուցում նախագահ Պուտինի հետ։ Մենք հարաբերություններ ենք հաստատել՝ ապահովելու համար, որ հաղորդակցության ուղիները բաց լինեն։ Այսպիսով, մենք կարող ենք ապահովել, որ մեր ուղերձը լիովին հասնի Պուտինին», — ասել է նա։
Նրա խոսքով՝ հենց այս պատճառով է, որ Միացյալ Նահանգները մասնակցել է Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։

