Քոչարյանի կալանավորումը՝ քաղաքական պայմանավորվածության արդյունք

Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող գործընթացը պատահական քաղաքական զարգացում չէ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ դրա հիմքում կա քաղաքական պայմանավորվածություն, որի վերջնանպատակն է Քոչարյանին կրկին վերադարձնել ընդդիմադիր դաշտի առաջին պլան։Այս հարցում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը կրկին հատվում են։ Երբ Քոչարյանը մնում է քաղաքականապես պասիվ, ընդդիմադիր դաշտում սկսում են հասունանալ նոր ուժեր, որոնք կարող են ստանձնել ընդդիմադիր նախաձեռնությունը և իշխանության համար դառնալ անկանխատեսելի մրցակից։ Հենց այս սցենարը կանխելու համար նոր գործընթացը Քոչարյանին կրկին վերածում է ընդդիմադիր պայքարի առանցքային դեմքերից մեկի։Այս տրամաբանությամբ՝ «կալանավորումը» դրսևորվում է որպես հակադրություն իշխանության և Քոչարյանի միջև, մինչդեռ դրա քաղաքական արդյունքից օգտվում են երկու կողմերն էլ. Քոչարյանը վերադառնում է առաջին պլան և հավաքում ընդդիմադիր ձայների զգալի մասը, իսկ Փաշինյանը շարունակում է պայքարել իրեն արդեն ծանոթ ու կանխատեսելի քաղաքական հակառակորդի դեմ։Մեր աղբյուրների տեղեկություններով՝ սա հենց այդ հաշվարկի մի մասն է։ Նպատակը ոչ թե Քոչարյանին քաղաքականությունից հեռացնելն է, այլ, ընդհակառակը, նրան կրկին դարձնել ընդդիմադիր դաշտի կենտրոնական դեմքը՝ թույլ չտալով, որ այդ դաշտը զբաղեցնի որևէ նոր ու անկախ քաղաքական ուժ։Եվ երբ այս տեղեկությունները հաստատվեն, հասարակության առջև ծառանալու է շատ ավելի մեծ հարց՝ արդյո՞ք տարիներով ներկայացվող Փաշինյան–Քոչարյան հակամարտությունը իրական քաղաքական պատերազմ է, թե՞ փոխշահավետ խաղ, որի արդյունքում երկու կողմերն էլ պահպանում են իրենց ազդեցությունը, իսկ հասարակությանը՝ ներկայացվում է հերթական քաղաքական շոուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով