«Վրացական երազանք»-ի նախագահ Գարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է նա։

Ղարիբաշվիլին հավելել է, որ իր առաքելությունը համարում է կատարված։ Ելույթի ընթացքում նա բազմիցս շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին՝ վստահության և աջակցության համար։ Ղարիբաշվիլին նշել է, որ շարունակում է աջակցել կուսակցությանը և նրա քաղաքականությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով