Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հաղթանակն Անգլիայի նկատմամբ (2:1) աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում նվիրել է լեգենդար արգենտինացի, լուսահոգի Դիեգո Մարադոնային։
«Ես վստահ եմ, որ Դիեգոն վերեւում անչափ ուրախ է։ Այս հաղթանակը նաեւ նրա համար է։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ նրան նվիրել այս ուրախությունը։ Հույս ունեմ, որ նա այնտեղ վայելում է այս պահը։
Մենք բարեբախտություն ենք ունեցել ապրել Դիեգոյի դարաշրջանում։ Ես երբեք չեմ ցանկացել համեմատվել նրա հետ, եւ ես գիտեմ, որ նա սիրում էր ինձ։ Ես հիշողությանս մեջ պահում եմ այն հրաշալի պահերը, որոնք կիսել ենք Դիեգոյի հետ»,- Մեսիի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեսին Արգենտինայի հավաքականում խաղացել է նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի օրոք։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հուլիսի 19-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։

