Ռուսաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով