Հավայներում ժայթքել է Կիլաուե հրաբուխը

Հավայներում դեկտեմբերի 23-ին ժայթքել է Կիլաուե հրաբուխը, տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

«Ժայթքումն սկսվել է դեկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը 02.20-ին եւ շարունակվել օրվա մեծ մասում,- նշվել է հայտարարությունում։- Մարդկանց կյանքին կամ ենթակառուցվածքին անմիջական սպառնալիք չկա»։

Նշվել է, որ ժայթքումը «էապես նվազել է ժամը 15.00-16.00-ից մինչ այժմ, եւ ըստ ամենայնի՝ դադարել է»։

Կիլաուեն Հավայների ամենամեծ եւ ակտիվ հրաբուխներից է։ Այն վերջին անգամ ժայթքել է 2024թ. սեպտեմբերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով