Կրեմլը հայտնել է Սիրիայի նախագահի հետ Պուտինի հեռախոսազրույցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջանկյալ ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն Ահմեդ Շարային հաջողություն է մաղթել երկրի նոր ղեկավարության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ է և փոխշահավետ համագործակցություն է ունեցել։

«Կայացել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքերի հանգամանալից փոխանակում։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այս առումով ընդգծվել է երկրում կայուն կարգավորման և միջսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունն առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնո-դավանական խմբերի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի շարունակական պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, կրթական և այլ ոլորտներում գործնական համագործակցության մի շարք արդի հարցերի՝ մասնավորապես հաշվի առնելով Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության վերջին բանակցությունները Դամասկոսում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս տիպի օգտակար շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղեկավարների հեռախոսազրույցը եղել է կառուցողական, գործնական և առարկայական, հաղորդում է Կրեմլը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով