Կիեւ են ժամանել Կանադայի վարչապետը եւ Լիտվայի եւ Լատվիայի նախագահները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիեւ, հայտնել է ուկրաինական «Общественное» պարբերականը։

Նշվել է, որ Թրյուդոյի հետ միասին Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Լիտվայի եւ Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան եւ Էդգարս Ռինկեւիչսը, ինչպես նաեւ Էստոնիայի եւ Իսպանիայի վարչապետեր Քրիստեն Միխալն ու Պեդրո Սանչեսը։ Նաեւ փետրվարի 24-ի առավոտյան Կիեւ են ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Անտոնիու Կոշտան։

Ուկրաինայում տեղի կունենա դաշնակից պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կբարձրացվեն խաղաղ կարգավորման հարցերը եւ կդիտարկվեն անվտանգության երաշխիքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով