Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը չափավոր բարձրանում է նախորդ աճուրդների թեթեւակի բարձրացումից հետո։
Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,22 դոլարով (0,31 տոկոս)՝ մեկ բարելը 72,11 դոլար։ Մեկ օր առաջ Brent-ը թանկացել էր 3 սենթով՝ մեկ բարելը 71,89 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,2 դոլարով (0,29 տոկոս)՝ մեկ բարելը 68,32 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 8 սենթով՝ մեկ բարելը 68,12 դոլար։

