Brent նավթը աննշան էժանացել է՝ մեկ բարելը 76,1 դոլար

Հինգշաբթի նավթն աննշան էժանանում է։ Թրեյդերները գնահատում են նախօրեին հրապարակված տվյալները ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների մասին, ինչպես նաեւ հինգշաբթի հրապարակված հաշվետվությունը Չինաստանում գնաճի վերաբերյալ։

Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 76,11 դոլար, ինչը 0,05 դոլարով (0,07 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,89 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով մեկ բարելը 76,16 դոլարի:

WTI-ի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,14 դոլարով (0,19%)՝ հասնելով մեկ բարելը 73,18 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,93 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,32 դոլար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով