Չորեքշաբթի առավոտյան նավթի հենանիշային գները աճում են նախորդ երկու նստաշրջաններում աճից հետո՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և Չինաստանում նոր խթանների ակնկալիքներով:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,39 դոլարով (0,54%)՝ հասնելով 72,58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Երեքշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 0,05 դոլարով (0,1%)՝ հասնելով 72,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի հունվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ այս անգամ աճել են 0,40 դոլարով (0,58%) մինչև 68,99 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախօրեին ֆյուչերսները թանկացել են 0,22 դոլարով (0,3%)՝ հասնելով 68,59 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

