Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հայտացուցակը Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա) Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու» Գոռ Մատինյան - «Սարդարապատ» Պաշտպաններ Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա) Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս» (Հունաստան) Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Արման Ղազարյան - «Ուրարտու» Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ Խարիտոն Այվազյան - «Ուրարտու» Կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան) Գոռ Մանվելյան - «Նոա» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Հարձակվողներ Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա) Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա) Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան) Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել) Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան) Հրանտ-Լեոն Ռանոս - «Տեներիֆե» (Իսպանիա) Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») եւ Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։ Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա») նոր են ապաքինվել վնասվածքից եւ դեռեւս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։ Նոյեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կիպրոսին, երեք օր անց կհյուրընկալվի Լատվիային։
Sport
League of Nations: List of Armenian national teams

Source: KARTSIQ