Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։ Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին»։
Politics
Gagik Tsarukyan should be at liberty the day before; the only expectation from the justice system is this: a statement

Source: KARTSIQ