Շարունակվում է «18 արդարների» գործով դատավարությունը: Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Մեղադրանքի հիմքում ընկած են հեռախոսային զրույցների ձայնագրություններն ու որոշ գրավոր «ապացույցներ», որոնք փորձաքննություն չեն անցել։ Հիմնական «ապացույցներից» մեկը մի քարտեզ է, որն իբր ներկայացնում է պետական հեղաշրջման պլանի սխեման։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Տաթևիկ Սողոյանը, այդ քարտեզը, հարյուրավոր այլ նամակների ու դիմումների շարքում, փոխանցել են հավատացյալները, և այն չի կարող դիտարկվել որպես որևէ գործողության նախապատրաստություն։ Այսօրվա նիստում դատարանը հարցաքննում է փորձագետներին։ Քննչական կոմիտեի փորձագիտական-քրեագիտական կենտրոնի գլխավոր փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը պատասխանել է դատավարության կողմերի հարցերին։
Politics
Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը

Source: KARTSIQ