Բաքվում պատմել են, թե ինչպես են համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատմել է, թե ինչպես են Բաքվում համոզել Իսրայելին հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ «Շատ հարցերում մենք խորհրդակցում ենք Անկարայի հետ, սակայն այս դեպքում քայլն արել ենք առանց Թուրքիայի հետ նախնական քննարկման։ Դա է պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը։ Մենք Իսրայելին ասացինք․ «Այն, ինչ անում եք, սխալ է։ Եթե կարծում եք, թե այս քայլով կարող եք վնասել Թուրքիային, սխալվում եք»»,- նշել է նա։ Հաջիևը հավաստիացրել է, որ ադրբեջանական կողմը զգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի դրված նպատակին, այլև վնաս կհասցնի Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերություններին, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հասարակության շրջանում Իսրայելի ընկալման վրա։ «Մենք բացատրեցինք, որ դա Իսրայելին ոչ մի օգուտ չի բերի, և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ մտքից։ Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում էր, և հասկացան դրանից րոպե առաջ հետ կանգնելու կարևորությունը»,- ավելացրել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը երախտագիտություն չի ակնկալում այս գործողությունների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով