Եղանակը Հայաստանում

Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներոյմ՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0+2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -2-5,

Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5,

Տավուշում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝-16-19, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ -1+4,

Արարատում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -3-6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ +3+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ +3+6։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով