Թրամփը հայտնել է, որ կցանկանար որքան հնարավոր է շուտ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար որքան հնարավոր է շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտնել է Newsmax հեռուստաալիքի հարցազրույցում։

«Եվ ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, ես պատրաստվում եմ շատ արագ հանդիպել: Երանի սա ավելի շուտ լիներ։ Բայց, գիտեք, նախ պետք է ստանձնել պաշտոնը»,- ասել է Թրամփը։

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլթցը ABC News-ի հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի եւ ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ կցանկանար հանդիպել Պուտինի հետ իր նախագահության առաջին վեց ամիսներին եւ պատրաստ է նման շփումների։ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է առանց որեւէ պայմանի հանդիպել իր նոր ամերիկացի գործընկերոջ հետ, սակայն, ըստ նրա, առայժմ «ոչ մի որոշակիություն չկա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով