Գիշերը շատ վատ վիճակ էր, անընդհատ կրակոցներ են եղել տարբեր տեղերից, տարբեր ուղղություններով, նույնիսկ դիմացի բարձունքներից. Ամենաշատը եղել է իրենց հրամանատարական դիրքից։ Այս մասին զրույցում նշեց Խնածախի բնակիչներից Հրաչ Հովակիմյանը:
«Չէր հանդարտվում, համարյա պատերազմ է: Գյուղի ուղղությամբ էլ են կրակում, օդ էլ են կրակում, չես կարողանում կողմնորոշվել:
Թոռս աշխարհազորում է, պոստերում են: Կրակոցներից վնասներ կան, մի քանի օր առաջ նույնիսկ իմ աղջկա բակին են խփել: Տանիք կա ծակված, գյուղապետի պատուհանին են խփել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորներ են եկել գյուղ, Հովակիմյանն ասաց. «Իզուր էլ եկել են, եկել են, ի՞նչ են ասել, ի՞նչ են օգնել գյուղացիներին: Ես հանդիպման մասին չեմ իմացել, եթե մասնակցեի հադիպմանը, մի քանի բան կասեի։ Կասեի՝ եկել եք ինչի՞, ի՞նչ պատասխան պիտի տան մեզ։ Ի՞նչ առիթով են եկել: Կանայք, երեխեքն են մեղք: Ի՞նչ է մեղք են գործե՞լ, որ էս գյուղում ենք ծնվել։ Իրենք էլ հրապարակում նստած կայֆավատ են անում։
Փաշինյանը խոստանում է, որ պատերազմ չի լինի, բայց սա պատերազմից բեթար է, վախով ապրում են: Երեխեքի համար սովորական է դարձել, ասում են՝ սպասենք կրակեն, նոր քնենք»:

