Իվանիշվիլին հեռախոսով մեկ ժամ զրուցել է Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, հայտնում է իշխող կուսակցությունը, փոխանցում է SOVA-ն։

«Մակրոնը մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ցանկություն հայտնել նպաստել այս իրավիճակի ամբողջական կարգավորմանը։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և աջակցել համատեղ ջանքերի գաղափարին»,- հայտնել են կուսակցությունից։

Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին շփումներ կկայանան և կգնահատեն ձեռք բերված առաջընթացը։ Զրույցը տևել է մեկ ժամ, ասվում է «Վրացական երազանք»-ի հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը ոչինչ չի հաղորդել զրույցի մասին, սովորաբար նման խոսակցությունները Էմանուել Մակրոնը մեկնաբանում է սոցիալական ցանցերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով