Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը , ով մասնագիտությամբ փաստաբան է, և իր պարտքն էր համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին որպես իրավապաշտպան: Այս մասին հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը , ձեռքերը վեր բարձրացրած , փորձում հանդարտեցնել իրավիճակը: Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը։
Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։
Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու:

