Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին հայտարարել է, որ Եգիպտոսը «կանգնում է արաբական ցանկացած երկրի կողքին, որը բախվում է Իսրայելի կողմից ագրեսիայի կամ սպառնալիքների» և հորդորել է խուսափել տարածաշրջանը լայնամասշտաբ պատերազմի մեջ չներքաշելուց:
Կանանց ու երեխաների դեմ Իսրայելի ագրեսիայի պայմաններում գլոբալ համակարգին սպառնացող վտանգի մասին հիշեցնելով՝ նա քննադատել է միջազգային հանրության անգործությունը, գրում է news.cn-ը։
Վերահաստատելով Եգիպտոսի հավատարմությունը ագրեսիան դադարեցնելու միջազգային և տարածաշրջանային ջանքերին, նա հայտարարել է. «Մինչև Պաղեստինի ժողովուրդը չվերականգնի իր օրինական և լիարժեք իրավունքները, իշխանության ամբարտավանությունն Իսրայելին կայունություն և անվտանգություն չի ապահովի»:

