Թուրքիան արձակել է առաջին սեփական կապի արբանյակը:

Ավելի քան 80% տեղական դետալներով հավաքված TÜRKSAT 6A արբանյակի շնորհիվ Թուրքիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որն ունակ է արտադրելու սեփական կապի արբանյակները: Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով թուրքական առաջին կապի Türksat 6A արբանյակը շահագործման հանձնելու արարողությանը։

Էրդողանը նշել է, որ TÜRKSAT 6A արբանյակի գործարկման հետ թուրքական արբանյակների լսարանի հասանելիությունը 3,5 միլիարդից կհասնի 5 միլիարդի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա հավելել է, որ աշխարհում ծավալվող իրադարձությունների համատեքստում Թուրքիայի համար պատմական հնարավորությունների պատուհան է բացվում։ «Մենք շատ մոտ ենք համաշխարհային համակարգում մեր արժանի տեղը զբաղեցնելուն»,- ընդգծել է Էրդողանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով