Թրամփը կարգադրել է ազատել «Բայդենի դարաշրջանի» բոլոր դաշնային դատախազներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կարգադրել է արդարադատության նախարարությանն աշխատանքից հեռացնել բոլոր դաշնային դատախազներին, որոնք գերատեսչությունում աշխատել են նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Այս մասին նա երեքշաբթի գրել է Truth Social սոցցանցի իր էջում։

«Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունը քաղաքականացված է եղել, ինչպես երբեք: Ուստի ես կարգադրել եմ աշխատանքից հեռացնել Բայդենի դարաշրջանից մնացած բոլոր դաշնային դատախազներին»,- ասել է Թրամփը։

Նախագահն ավելացրել է, որ անհրաժեշտ է «անհապաղ» կարգուկանոն հաստատել արդարադատության նախարարությունում եւ վերականգնել ամերիկացի քաղաքացիների վստահությունն այս ինստիտուտի նկատմամբ։ «Ամերիկայի ոսկե դարը պետք է ունենա արդար արդարադատության համակարգ. դա սկսվում է այսօր»,- ընդգծել է Թրամփը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով