Թրամփը համոզված է, որ հնարավոր է նոր առեւտրային գործարք կնքել Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի հետ նոր առեւտրային գործարք կնքելու հնարավորության վերաբերյալ եւ ասել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է այցելել ԱՄՆ։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ։ Բայց հիշեք՝ նա սիրում է Չինաստանը, իսկ ես՝ ԱՄՆ-ը։ Այնպես որ, գիտեք, այստեղ մի փոքր մրցակցություն կա, բայց ես կասեի՝ գերազանց հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ: Ակնհայտ է, որ նրանք տուժել են քովիդի պատճառով։ Դա վնասել է նրանց, վնասել է մեզ, վնասել է բոլորին, ողջ աշխարհին»,- ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Չինաստանի հետ նոր առեւտրային գործարք կնքելու պատրաստակամության մասին ճշտող հարցին Թրամփը պատասխանել է. «Դա հնարավոր է»։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շուտով կգան Վաշինգտոն՝ բանակցությունների համար, եւ «ի վերջո» նախագահ Սին «կգա ԱՄՆ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով