Լավրովն այցով ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցով ժամանել է Թեհրան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովն Իրանի մայրաքաղաքում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ, ինչպես նաև, ինչպես տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն, մի շարք հանդիպումներ կունենա Թեհրանում պաշտոնյաների հետ։ Մինչ այդ նա այցելել էր Թուրքիա։

Նախարարի այցը տեղի է ունենում այն բանից մեկ ամիս հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելեց Մոսկվա, որտեղ հունվարի 17-ին բանակցություններ վարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով