Սենատոր Սլոթքինը մեղադրել է Մասկին այն բանում, որ նա քիթը խոթում է ամերիկացիների անձնական տվյալների մեջ

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էլիսա Սլոթքինը Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին դեմոկրատների պաշտոնական պատասխանում մեղադրել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկին այն բանում, որ նա իր «հանցախմբի» միջոցով փորփրում է ԱՄՆ բնակիչների անձնական տվյալները։

Չորեքշաբթի գիշեր Թրամփը մեկուկես ժամ ելույթ է ունեցել Կոնգրեսում, որում խոստացել է վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ հասնել ԱՄՆ հավասարակշռված դաշնային բյուջեի։ Թրամփնը ավելացրել է, որ մտադիր է նաեւ նվազեցնել ԱՄՆ պետական ​​պարտքը՝ ներգրավելով «փայլուն, աշխատասեր մարդկանց»։

«Ամերիկայում կա՞ արդյոք որեւէ մեկը, որին ձեռնտու է այն, որ Իլոն Մասկը եւ նրա քսան տարեկանների հանցախումբն օգտագործի իրենց համակարգչային սերվերները՝ ձեր հարկային, բժշկական գրառումները եւ բանկային հաշիվները փորփրելու համար»,- ասել է Սլոթքինը,  նրա ելույթը հեռարձակվել է CNBC հեռուստաալիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով