Ֆինլանդիայի արտգործնախարարը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո կոչով է հանդես եկել

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը դեմ է արտահայտվել Ուկրաինայի հակամարտության արագ լուծմանը։ Այդ մասին նա հայտարարել է RND-ին տված հարցազրույցում։

«Թրամփն ու նրա թիմը պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը։ Մենք պետք է պարզաբանենք Թրամփի թիմին. Պուտինի հետ չի կարող լինել արագ գործարք, միայն երկար գործընթաց, որը կտևի մի քանի տարի, որի ավարտին կհաստատվի կայուն խաղաղություն»,- պնդում է նա։

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հավելել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն ճնշման միջոցով։

Նա նաև կոչ է արել Եվրոպային սովորել ուժ դրսևորել՝ ապագայում խաղաղություն պահպանելու համար։

The Wall Street Journal-ը գրել է, որ Թրամփն Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության ավարտին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով