Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները եւ «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորում»-ը պայմանավորվել են կոալիցիա ստեղծել հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից գրեթե հինգ ամիս անց։ Այս մասին հայտնել է ORF հեռուստաալիքը։
Ազատության ավստրիական կուսակցությունը, որը սեպտեմբերյան ընտրություններում առաջին տեղն է գրավել եւ դեմ է հակառուսական պատժամիջոցներին, չի ընդգրկվել կոալիցիայում։

