Աքթաուում ինքնաթիռ է ընկել, որը Բաքվից թռչում էր Գրոզնի

Աքթաուում ինքնաթիռ է ընկել, որը Բաքվից թռչում էր Գրոզնի, տեղեկացնում են Ղազախստանի արտակարգ ծառայությունները։

Նշվել է, որ կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը։ Մինչ այդ այն շտապ վայրէջք էր խնդրել։

Աքթաու՝ ինքնաթիռի կործանման վայր են եկել Ղազախստանի ԱԻՆ անձնակազմի 52 անդամ եւ տեխնիկայի 11 միավոր։ Նրանք տեսել են, որ ինքնաթիռն այրվում է։ Փրկարար ստորաբաժանումները սկսել են մարել հրդեհը։

Ներկայում ճշտվում է տեղեկությունը տուժածների մասին, նախապես տեղեկացվել է, որ կան ողջ մնացածներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով