Բաշար Ասադի կնոջը կասկածել են բրիտանական հետախուզության համար աշխատելու մեջ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, հնարավոր է, որ համագործակցել է բրիտանական հետախուզության հետ։ Այս մասին հայտնել է սիրիացի լրագրող Նիզար Նայուֆը, որը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք պատրաստվել են հետախուզական ծառայությունների կողմից 90-ականների սկզբին Ասադի հոր՝ Հաֆեզի խնդրանքով։

Հավաստիացվում է, որ Ասադին հետեւել են դեռ այն ժամանակ, երբ նա սովորում էր Լոնդոնում։

Sky News Arabia-ի տեղեկացմամբ՝ Հաֆեզը չի վստահել ապագա հարսին եւ դեմ է եղել նրանց հարսանիքին, որը կայացել է միայն պետության նախկին ղեկավարի հոր մահից հետո։ Ասմայի նկատմամբ անվստահության պատճառով Հաֆեզը հանձնարարել է հետախուզական ծառայություններին վերահսկել հասրին Մեծ Բրիտանիայում եւ իմանալ նրա շրջապատի մասին։

Բաշար Ասադի կինը ծնվել է Լոնդոնում եւ ավարտել է Լոնդոնի համալսարանի Թագավորական քոլեջը։ Սիրիական հետախուզական ծառայությունները պարզել են, որ JPMorgan Bank-ում աշխատելիս նրան ուղեկցել եւ օգնել է բրիտանական հետախուզության աշխատակիցը։

Բացի այդ, Հաֆեզին հայտնել են, որ Ասմայի ու նրա մոր հետ թանկ հյուրանոցներում Բաշարի հանդիպման ժամանակ փողոցում նրանց հսկել են Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների աշխատակիցները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով