Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքը (ALBA) դատապարտել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Պանամայի ջրանցքը ԱՄՆ սեփականությանն արագ վերադարձնելու մասին։
«Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի անդամ երկրները դատապարտում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա սպառնում է իր վերահսկողության տակ վերցնել Պանամայի ջրանցքը»,- նշվել է չորեքշաբթի դաշինքի X սոցցանցում հրապարակված հայտարարությունում։
Դաշինքի հայտարարությունում ընդգծվել է, որ Պանամայի ջրանցքը պաշտպանված է միջազգայի իրավունքով, եւ ԱՄՆ հավակնությունները դրա հանդեպ սպառնալիք են Պանամայի ինքնիշխանությանը։
Ավելի վաղ անունը չնշած տեղեկացված աղբյուրները New York Post թերթին տեղեկացրել էին, որ Թրամփը լրջորեն մտադրված է ձեռք բերել Գրենլանդիան եւ Պանամայի ջրանցքը՝ իր երկիրը կայսրություն համարելով, որն ընդլայնվելու կարիք ունի։

