Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտնել է, որ կմնա Սան Պաուլուում, որտեղ երկու վիրահատության է ենթարկվել, մինչեւ դեկտեմբերի 19-ը, իսկ հետո կվերադառնա Բրազիլիա եւ կսկսի աշխատել։
«Եթե հետեւեմ առողջությանս, շուտ կապաքինվեմ,- գրել է նա Х-ի իր էջում։- Ես շատ կարգապահ եմ, կմնամ Սան Պաուլուում մինչեւ հինգշաբթի վերջնական անալիզների համար եւ հետո կվերադառնամ Բրազիլիա»։
Նախագահի բուժող բժիշկ Անա Էլենա Ժերմոլյուն դեկտեբերի 15-ին հայտնել է, որ Բրազիլիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել է երկու վիրահատության ուղեղի արնազեղումը կանխելու համար եւ կարող է վերադառնալ Բրազիլիա։
Բուժման ընթացքում Լուլա դա Սիլվայի պարտականությունները կատարում է փոխնախագահ Ժերալդու Ալկմինը։

