Իլհամ Ալիեւը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, իսկ տուժածներին մաղթել ապաքինում։

Ալիեւը նաեւ նշել է, որ հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին՝ ողբերգության կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած ուշադրության եւ ցավակցությունների համար՝ նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ մոտ են միմյանց եւ միշտ էլ այդպես կլինի։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով