Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հավաստիացրել է, որ Գազայի հատվածում տեղակայված արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եւ «Իսլամական ջիհադը» այժմ ցանկանում են նոր սպառնալիք ստեղծել իր երկրի համար՝ Սիրիայից գործելով։ Ինչպես տեղեկացրել է The Jerusalem Post-ը, այս վարկածը նա ներկայացրել է փետրվարի 24-ին Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
«ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական ջիհադը» գործում են Սիրիայում՝ Իսրայելի դեմ այնտեղ նոր ճակատ ստեղծելու համար», — հավաստիացրել է Սաարը:
Բացի այդ, նա քննադատել է Սիրիայի նոր ղեկավարությանը՝ անցումային շրջանում հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ։ Իսրայելցի նախարարի կարծիքով՝ այնտեղ իշխանության մեջ է «ջիհադիստականիսլամիստական ահաբեկչական խմբավորումը»։ «Բոլորը գիտեն, թե ով է ալ-Շարաան: Նրանք ոչ միայն ներառական չեն, այլեւ վրեժ են լուծում ալավիներից, վնասում են քրդերին։ Մենք չենք վտանգի մեր սահմանի անվտանգությունը»,- ընդգծել է Սաարը։

