Թեհրանը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, իսկ Իրանը պատրաստվում է նրա ժամանմանը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Պուտինի այցը Թեհրան ներկայում մշակման փուլում է, նախապատրաստականաշխատանքներ են տարվում»,- ասել է նա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ Թեհրանը Պուտինի այցն Իրան ակնկալում է 2025թ.: Բացի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից, Իրանի նախարարն այնուհետեւ բանակցություններ է վարել ՌԴ նախագահի հետ:

