Հարավային Կորեայի ռազմակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Yonhap

Հարավային Կորեայի հարավարեւելյան Քիմհե քաղաքի ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

Հաղորդվել է երեք տուժածների մասին, որոնց ստացած այրվածքները կյանքին չեն սպառնում։ Նրանք զինծառայողներ չեն։ Yonhap-ի տվյալներով՝ պայթյունը հնչել է վերջերս տեղադրված ցիստեռնի ստուգման ժամանակ, այն նախատեսված էր վտանգավոր նյութեր պահելու համար Քիմհեի ռազմակայանի մատակարարման նպատակով։ Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով