ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված աղմկահարույց օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ. միայն ՔՊ-ն էր կողմ

ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու կողքին կանգնելու հայտարարությունից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մտածել ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին և համապատասխան մարմիններին այդ մասով հանձնարարականներ տվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով