Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից եւ հեռանալ Ուկրաինայից

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից եւ հեռանա Ուկրաինայից։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE):

«Որքան էլ որ տհաճ լինի, Զելենսկուն պետք է մի տեսակ համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցնելու դիմաց»,- գրել է Մասկը X-ում։

Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում նրանց միջեւ լեզվակռիվ է սկսվել, որի ընթացքում Թրամփը մատնանշել է Զելենսկու անհարգալից վերաբերմունքը, իսկ Վենսը նշել է, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիեւին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրում տեղի չի ունեցել։ Ավելի ուշ Թրամփը շեշտել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել եւ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի հայտնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով